ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +24 °C Վաղը`+26 °C
«Ե՞րբ կգնա Փաշինյան Նիկոլը»․ Կարեն Հեքիմյան
15:06, 03.03.2024 | mamul.am
6229 | 2

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի գրառումը․ «Ե՞րբ կգնա Փաշինյան Նիկոլը:
Վարկած, ժամանակագրություն:
2014թ
Իշխանափոխություն Ուկրաինայում: Ուկրաինան գնում է Արևմուտք:
Ռուս-ուկրաինական պատերազմ: Ռուսները գրավեցին Ղրիմն ու Լուգանդոնի զգալի մասը: Ուկրաինան ծովից «փակելու» համար Ռուսաստանին անհրաժեշտ էր Թուրքիայի դաշնակցությունը, նվազագույնը` չեզոքությունը: Չհաջողվեց, հետևաբար` Ուկրաինայի վերաբերյալ Պուտին Վլադիմիրի ծրագրերը կիսատ մնացին:
2014-2018թթ
Ռուսաստանն Ուկրաինայի խնդիրը վերջնականապես լուծելու համար ամեն կերպ սիրաշահում է Թուրքիային: Վերջինս ամեն կերպ իր «գինն է» թանկացնում : Ի թիվս այլ «բարիքների», Թուրքիայի «գնի» մեջ է ներառված նաև Արցախը, հետևաբար` Ռուսաստանի ձեռամբ, Արցախի վերաբերյալ բանակցություններն աստիճանաբար փակուղի են մտնում: Ռուսաստանին Հայաստանում անհրաժեշտ է այնպիսի իշխանություն, որը և՜ Արցախը կհանձնի, և՜ Արցախի հանձնման պատասխանատվությունը կկրի: Միաժամանակ` տարածքների հանձնման պատասխանատվությունը նաև Արևմուտքի վրա բարդելու համար Ռուսաստանին անհրաժեշտ է, որ Նոր Հայաստանի իշխանությունն արևմտյան երանգներ ունենա: Այդօրինակ «իշխանավորներն» աստիճանաբար աճեցվում են:
2018թ
Հայաստանում իշխանափոխություն իրականացվեց: Հայ-ադրբեջանական բանակցությունները վերջնականապես տապալվեցին` սկսվեցին «զրոյական» կետից:
2020թ
Ռուսաստանը Թուրքիային վճարեց ընդհանուր «պարտքի» մի մասը` Արցախը, և որևէ պատասխանատվություն չկրեց, քանզի հայ հանրությունը պարտվողականության և դավաճանության մեջ բացառապես Փաշինյան Նիկոլին մեղադրեց: Վերջինս դեմ չէր:
2022թ
Ռուսաստանն ունենալով Թուրքիայի, ամենաքիչը` չեզոքության երաշխիքը, հարձակվեց Ուկրաինայի վրա:
2020-2023թթ
Հայ հանրության լայն շրջանակներում ակտիվորեն շրջանառվում է Փաշինյան Նիկոլի դավաճանության վերաբերյալ պնդումը: Նպատակն` Արցախի հանձնումը լիարժեք Փաշինյան Նիկոլի վրա բարդելն է: Վերջինս իր կարգավիճակին դեմ չէ: Ավելին` Արցախի հանձնման պատասխանատվությունը միաժամանակ նաև Արևմուտքի վրա բարդելու նպատակով, վերջինս «սիրախաղերի» մեջ է մտնում արևմտյան պետությունների ղեկավարների հետ:
2024թ....
Փաշինյան Նիկոլը կգնա միայն «առաջադրանքը» կատարած, ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից անմիջապես հետո: Կգնա հայ հանրության գործուն միջամտությամբ: Վերջինիս վրա ընդմիշտ կմնա «պարտվողականության» և «դավաճանության» դրոշմը: Ռուսաստանը խաղից մաքուր դուրս կգա, Թուրքիան` բավարարված:
Պատերազմի երկարացման դեպքում, Թուրքիայի չեզոքության «գինը» կբարձրանա: Ի թիվս այլնի, «գնի» մեջ նաև Հայաստանի տարբեր հատվածներն են ներառվելու: Բոլորը դրան պատրաստ են` Փաշինյան Նիկոլը, Ռուսաստանը, հայ հանրությունը: Կարևորը` Ռուսաստանը խաղից մաքուր դուրս գա և հաղթի Ուկրաինային:
Գործը բացահայտված է, մնում է գտնել ... գեղարդը»։

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր