ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Չե՞ն ուզում ցույց տալ, որ կա ժողովրդի զգալի մաս, որը համաձայն չէ հակառուսական քայլերի հետ». Հայկ Այվազյան
01:06, 04.03.2024 | mamul.am
1992 | 1

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանն իր էջում գրել է․ «Անթալիայում տեղի ունեցած դիվանագիտական ֆորումից հետո Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, խոսելով ՀՀ իշխանությունների հակառուսական քայլերի մասին, ասաց. «Եթե ​​սա ողջ Հայաստանի ղեկավարության գնահատականն է՝ հիմնված ժողովրդի կարծիքի վրա, ապա սա անհրաժեշտ է դարձնում շատ բան վերանայել ռուս-հայկական հարաբերություններում»։
Հիմա Հայաստանում գործող և իրենց ընդդիմադիր համարող կուսակցություններն ու անձինք, որոնք ունեն մարդկային և ֆինանսական ռեսուրսներ, չե՞ն ուզում կազմակերպել և ցույց տալ, որ կա ժողովրդի զգալի մաս, որը համաձայն չի Արևմուտքի հրահանգով իրականացվող ՀՀ իշխանությունների հակառուսական քայլերի հետ։
Եթե այդ ընդդիմադիր ուժերը մոտակա օրերին չնախաձեռնեցին հայ-ռուսական հարաբերությունները պահպանելու և պաշտպանելու մեծ ժողովրդական և քարոզչական արշավ, ապա կարող ենք պնդել, որ ՀՀ իշխանությունների հակառուսական քայլերը հիմնված են ժողովրդի կարծիքի վրա, որի մաս են կազմում ընդդիմադիր ուժերը»։

Աղբյուրը` Հայկ Այվազյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր