ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Չեն հասկանում, թե մեծ սփյուռք ունենալը որքան օգտակար կարող է լինել». Արշակ Սադոյան
00:00, 04.03.2024 | mamul.am
1395 | 0

«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը գրում է․ «Խելքի գալու մասին
Այսօր երբ կարդում էի ուկրաինացիներից մեկի հարցազրույցը՝ ուշադրությունս առանձնապես գրավեց նրա մի պատասխանը:
Լրագրողի այն հարցին, որ իր հայրենիքից միլիոնավոր մարդիկ են հեռացել և դա բանակի համար էլ է բարդություններ է ստեղծում, ինչու չեք պահանջում որ նրանք վերադառնան, նա ասաց. «Իհարկե, դա ինչ որ չափով ազդում է, բայց այնքան շատ բնակարաններ են ավերվել և քանի դեռ նորերը չենք կառուցել, ոնց կարելի պահանջել որ նրանք հետ գան: Եվ ավելացրեց` սակայն ես ուզում եմ հատուկ շեշտել, որ նրանք հեռվից էլ են էապես օգնում հայրենիքին: Այլոց հետ հարաբերությունները կարգավորելու, զենք զինամթերք ձեռք բերելու նյութական աջակցության ապահովելու ուղությամբ նրանք պահանջվող բոլոր քայլերն էլ անում են: Եվ կարծում եմ` մեզ մոտ շատերն են լավ հասկանում, որ 21-րդ այս դարում, որքան ուժեղ է սփյուռքը, այնքան ուժեղ է նաև հայրենիքը:
Իրոք ցավալի է, որ մեզ մոտ ընդհակառակը, մեր քաղաքական գործիչներից շատ շատերը այդպես էլ չեն հասկանում, թե մեզ համար առանձնապես մեծ սփյուռք ունենալը որքան օգտակար կարող է լինել: Չեն հասկանում, որ հեռակապի, հեռահաղորդակցման, աշխատանքների հեռավար կազմակերպման այս դարում ինչ լայն հնարավորություններ կան աշխարհով մեկ ձևավորել համազգային կառույցների մեր միաձույլ, հզոր համակարգը իր կենտրոն մայրաքաղաք Հայաստանով: Որ միջազգային ընդունված օրենքներով որևէ խոչընդոտ չկա, որ համազգային այդ համակարգի շրջանակում ձևավորվի մեր 10 միլիոնից էլ ավել հայության, այսպես կոչված, մասնավոր ռազմականացված կազմավորումը՝ գրանցված, ասենք, Ամերիկայում կամ Ֆրանսիայում: Եվ որի առկայությունն արդեն կստիպեր Ադրբեջանին հրաժարվել Սյունիքը գրավելու մտադրությունից»։

Աղբյուրը` Արշակ Սադոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր