ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+21 °C
«Պրեմիերայից հետո հարյուրհազարավոր այլազգիներ որոնել են Armenian Taraz». Սամվել Հայրապետյան
19:48, 03.03.2024 | mamul.am
8404 | 3

Ծրագրավորող Սամվել Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փոխանակ ուրախանաք, որ «Դիսնեյ»-ում սկսել են հայկական տարրեր պարունակող դրվագներ ցույց տալ՝ խոսքս Միկի Մաուսի մուլտֆիլմի դրվագի մասին ա, դրել քոմենթներում քոչվոր ցեղերին՝ ադրբեջանին ու թուրքիային հավասար քլնգում եք, թե բա` ջրի ու եսիմ ինչի աստվածուհի չկա:
Հարգելիներս, Վարդավառը (Ջրոցին) հեթանոսական տոն ա, մենք՝ Հայերս, շա՜տ երկար դարեր եղել ենք հեթանոսներ։ Ծաղրելով կամ անցյալը կասկածի տակ դնելով` դուք ծառայություն եք մատուցում այն երկրներին՝ որոնք պնդում են, որ մենք ոչ անցյալ ունենք ոչ էլ պատմություն:
Եթե պատմություն չգիտեք, ապա սովորեք, կամ առավելևս իմանալով, եթե նման բան եք անում ու պրիտոմ անգլերեն ու ռուսերեն լեզուներով, ուրեմն չգիտեմ ինչ ասեմ ձեզ:
Վերջիվերջո, էդ մուլտֆիլմի պրեմիերայից հետո հարյուր հազարավոր այլազգիներ ուղղակի դրել որոնել են Armenian Taraz որպեսզի տեսնեն` դա ի՞նչ ա, որ համաշխարհային ու աշխարհահռչակ Disney ընկերությունը ցուցադրում ա, ու թե ինչերե՞ն էր խոսում մուլտֆիլմի հերոսուհին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր