ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+21 °C
««Մարտական եղբայրություն» անդամներին բերման են ենթարկել Վերին Ոսկեպար այցելելու համար». Հրանտ Տեր-Աբրահամեան
20:18, 03.03.2024 | mamul.am
2500 | 0

«Մարտական եղբայրություն» միաբանության անդամներ Ավետիս Ավետիսյանին (2020 թ.-ի պատերազմի մասնակից, նախկին քաղբանտարկյալ) և Հենրիկ Մկրտչյանին ժամեր առաջ բերման են ենթարկել Նոյեմբերյանի ոստիկանության բաժանմունք Վերին Ոսկեպարի տարածքն այցելելու համար:
Այս մասին գրում է քաղաքագետ, պատմաբան, հրապարակախոս Հրանտ Տէր-Աբրահամեանը:

«Այդ տարածքում գտնվում է «Մարտական եղբայրության» և «Ազատազենի» կողմից համատեղ կառուցված կրակային պարապմունքների տարածքը, որտեղ մարզումներ էին իրականացվում տեղի համայնքների բնակիչների համար՝ համաձայն Նոյեմբերյանի համայնքապետարանի և «Մարտական եղբայրության» կնքած համագործակցության հուշագրի:
Վերին Ոսկեպարը նախկինում եղել է ադրբեջանական, այսպես կոչված, անկլավ Հայաստանի տարածքում: Այն գտնվում է Ոսկեպար գյուղից վերև, բարձունքում և ունի իշխող դիրք շրջակա տարածքի նկատմամբ:
Կիրակի, մարտի 3-ին, Ավետիս Ավետիսյանն ու Հենրիկ Մկրտչյանը մուտք են գործել Վերին Ոսկեպարի տարածք, որտեղ նրանց արդեն սպասելուց են եղել ոստիկանության ներկայացուցիչները: Վերջիններս ասել են, որ տարածք մուտք գործելու իրավունք չկա: Դրանից հետո տեղ է հասել նաև Նոյեմբերյանի ոստիկանության բաժանմունքի պետի տեղակալը, որը նույնպես պնդել է, որ տղաները պետք է լքեն տարածքը, քանի որ այդտեղ գտնվելն անօրինական է, որից հետո երկուսին ուղեկցել են ոստիկանության բաժանմունք՝ հիմնավորելու համար ոստիկանության պահանջը:
Մանրամասները կհաղորդենք իրավիճակի զարգացմանը զուգահեռ:
Պարզ է, որ տեղի ունեցողն ունի հստակ քաղաքական իմաստ, և նախաձեռնությունն իրականում գալիս է ոչ թե Նոյեմբերյանի ոստիկանությունից, այլ ՀՀ ղեկավարությունից: Մեր խնդիրն ու հարցը հենց ՀՀ ղեկավարության հետ է՝ արդյոք ո՞ր օրենքով կամ ինչպիսի՞ իրավական հիմքով է ՀՀ քաղաքացիներին կամ հատկապես «Մարտական եղբայրության» անդամներին արգելված մուտքը Վերին Ոսկեպարի տարածք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր