ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
#CNN-ը բացահայտել է՝ երբ ԱՄՆ-ը հավանություն կտա Ուկրաինային գումար ուղարկելուն
09:00, 04.03.2024 | mamul.am
2413 | 0

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայքլ Ջոնսոնը մարտ-ապրիլ ամիսներին կարող է քվեարկության դնել նոր բյուջեի մասին օրինագիծը, որը նախատեսում է Ուկրաինային 60 միլիարդ դոլար ուղարկել, գրում է CNN-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

«Մայքլ Ջոնսոնը հանդիպել է հանրապետականների հետ, որոնք առաջ են տանում նախագծի գաղափարը, որը ներառում է Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելը: Խոսնակը կոչ է արել լրամշակել նախագիծը, որպեսզի այն քվեարկության դրվի մարտ-ապրիլ ամիսներին»,- նշում է հեռուստաալիքը:

Ըստ աղբյուրների՝ օրինագծի լրամշակմամբ զբաղվում է արտաքին գործերի պալատի նախագահ Մայքլ ՄքՔոլը: Սակայն, ինչպես նշում է հեռուստաալիքը, Ջոնսոնը ռիսկի է դիմում՝ այն քվեարկության դնելով, քանի որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները կարող են քվեարկել խոսնակի պաշտոնից նրա հեռացման օգտին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր