ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+20 °C
«ՌԴ նախագահի ընտրություններից հետո Մոսկվան կձևակերպի Երևանին ուղղված հստակ հարցադրում». Արմեն Պետրոսյան
16:24, 04.03.2024 | mamul.am
4041 | 0

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի գրառումը. «Անթալիայի դվանագիտական ֆորումի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Ս.Լավրովի հայտարարությունն առ այն, թե Մոսկվան ակնկալում է Երևանից հստակեցում տարբեր ինտեգրացիոն կառույցներում, ներառյալ ՀԱՊԿ-ում փոխադարձության սկզբունքով պայմանավորվածությունների կատարման հարցում, որոշակիորեն ուրվագծում է Ռուսաստանի մարտավարական քայլերի շրջանակը Հայաստանի հետ խնդրահարույց հարաբերություններում։
Կարելի է ենթադրել, որ հասկանալի պատճառներով ՌԴ-ում նախագահի ընտրություններից հետո՝ պայմանականորեն ապրիլին, Մոսկվան կձևակերպի Երևանին ուղղված ավելի հստակ հարցադրում՝ «կամ մնում եք Ռուսաստանի հետ բոլոր ինտեգրացիոն ձևաչափերում, կամ լքում բոլորը»՝ համապատասխան հետևանքներով։
Ասել է թե, այլևս անընդունելի է ընտրողաբար մոտեցումը Ռուսաստանի և նրա հեղինակած ինտեգրացիոն ձևաչափերի նկատմամբ։
Կարելի է նաև ենթադրել, որ այս հարցում Ռուսաստանին քաղաքական և քարոզչական լայն աջակցություն է ցուցաբերելու Բելառուսը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր