ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +11 °C ... +23 °C Վաղը`+21 °C
ՆԱՏՕ-ն Ռուսաստանի սահմանների մոտ լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել
10:48, 04.03.2024 | mamul.am
3404 | 0

Մարտի 4-ին ՆԱՏՕ-ն Ռուսաստանի սահմանների մոտ՝ Ֆինլանդիայի, Շվեդիայի և Նորվեգիայի հյուսիսում, սկսել է Nordic Response 24 լայնամասշտաբ զորավարժությունները, որոնք կտևեն մինչև մարտի 15-ը:

Զորավարժություններն անցկացվում են Նորվեգիայի ղեկավարությամբ, գրում է ֆիննական Yle պարբերականը։

Նշվում է, որ սա առաջին անգամն է, երբ Ֆինլանդիան մասնակցում է ՆԱՏՕ-ի երկրների համատեղ պաշտպանական զորավարժություններին՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ:

Nordic Response-ը լայնածավալ զորավարժություններ են ցամաքում, ծովում և օդում: Դրանց մասնակից կդառնան 14 երկրների շուրջ 20 հազար զինծառայողներ։ Ֆինլանդիան կներկայացնի մոտ 4100 զինծառայող։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր