ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+26 °C
Շտապօգնության բժիշկներին կտրամադրվեն պլանշետներ
11:00, 04.03.2024 | mamul.am
1198 | 0

Մարտի 1-ից շտապօգնության ծառայությունում կանչերի ամբողջ ընթացքը թվայնացվել է, այս մասին այսօր զեկուցվել է քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Շտապօգնության բժիշկների մոտ առկա կլինեն պլանշետներ, որտեղ կգրանցվի կանչի ստացման պահից սկսած յուրաքանչյուր քայլ՝ կանչի ժամը, հիվանդի կողմից ներկայացված գանգատները, ախտորոշումը, իրականացված միջամտությունները, դեղերի ցանկը, հիվանդանոց տեղափոխման ընթացքը և այլն։ Բացի կանչի ընթացքի արձանագրումից, վճարովի ծառայության դեպքում պլանշետներով հնարավոր կլինի նաև քարտային տարբերակով գումար գանձել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր