ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Ինքնակամ կառուցված տներն առայժմ չեն քանդվի». Լվովյան փողոցի բնակիչներ
15:00, 04.03.2024 | mamul.am
1837 | 1

Այսօր քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա կազմակերպած Լվովյան փողոցի բնակիչները հանդիպել են փոխքաղաքապետի հետ։ Բնակիչների խոսքով՝ խոստացել են իրենց տներն առայժմ չքանդել․ «Ասացին, որ կկազմակերպվեն քննարկումներ, հետո նոր որոշում կկայացվի։ Մենք էլ վերջնական որոշում կայացնելուց առաջ իրենց հրավիրել ենք՝ տեսնելու մեր տները, ծանոթանալու տեղանքին»,- լրագրողների հետ զրույցում ասել են բնակիչները։
Հիշեցնենք, որ այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ համայնքապատկան հողամասերում կառուցված ինքնակամ շինությունների քանդման որոշում անբեկանելի է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր