ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+20 °C
Սամվել Հակոբյանը դատական հայց է ներկայացրել Տիգրան Ավինյանի դեմ
16:18, 04.03.2024 | mamul.am
1784 | 0

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ֆեյսբուքյան գրառումը․ «Հարգելի՛ քաղաքացիներ,
«Մայր Հայաստան» խմբակցության որոշմամբ Սամվել Հակոբյանը (Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ) դատական հայց է ներկայացրել Տիգրան Ավինյանի դեմ: Բանն այն է, որ քաղաքապետի լիազորությունների ստանձնման ավագանու նիստը քվորում չի ունեցել, ինչը հակասում է օրենսդրական պահանջներին:
Սույն գործով Վարչական դատարանում կայանալիք նախնական դատական նիստը տեղի կունենա մարտի 5-ին, ժամը 11-ին, ՀՀ վարչական դատարանի Երևանի նստավայրի շենքում (ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23, 1-ին հարկ, թիվ 1 նիստերի դահլիճ):
Լրագրողներին հրավիրում ենք լուսաբանման»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր