ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +18 °C ... +30 °C Վաղը`+30 °C
ՀՀԿ-ն հանդես է եկել հայտարարությամբ
15:00, 23.03.2024 | mamul.am
6502 | 3

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հասարակական գործիչներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորումը որակում է որպես ընդդիմախոսների նկատմամբ իշխանությունների կողմից իրականացվող բռնաճնշումների հերթական փորձ: Փաստենք, որ միջազգային մի շարք հեղինակավոր կազմակերպությունների կողմից պաշտոնապես քաղբանտարկյալ հռչակված Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի, Մամիկոն Ասլանյանի և անազատության մեջ գտնվող մեր պայքարի մյուս ընկերների ցանկին ավելացան նաև Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը: Կարևոր ենք համարում նաև ընդգծել, որ Նարեկ Սամսոնյանի պարագայում ձերբակալությունն իրականացվել է անհամաչափ ուժի, իսկ առանձին դրվագներում՝ նաև սադիզմի դրսևորումներով:
Ընդդիմադիր հայացքներով գործիչների նկատմամբ օրինապահ և դատական համակարգերի հակաօրինական օգտագործման համատեքստում առավել զավեշտալի են դառնում խոսքի և համացանցի ազատության, ինչպես նաև օրենքի գերակայության, դատական իշխանության անկախության և ժողովրդավարության մակարդակի բարձրացման մասին Հայաստանի այսօրվա կառավարիչների կեղծ հայտարարությունները:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հրավիրում է ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների ուշադրությունը մեր երկրում տեղի ունեցող հակաժողովրդավարական գործընթացներին:

Աղբյուրը` ՀՀԿ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր