ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +19 °C ... +30 °C Վաղը`+33 °C
Իսրայելը պնդում է, որ Իրանի կողմից նախապատրաստվող հարձակման վերաբերյալ տվյալներ ունի․ #Axios
13:36, 05.04.2024 | mamul.am
3511 | 1

Իսրայելը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ եղած հետախուզության տվյալները, ԱՄՆ-ին հայտնել է, որ Իրանը պատրաստվում է իր տարածքից հրթիռային հարված հասցնել Իսրայելին, հաղորդում է Axios-ը՝ վկայակոչելով իսրայելական աղբյուրներին։

«Իսրայելցի պաշտոնյաները պնդում են, որ ունեն հետախուզական տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ Իրանը կարող է հարձակվել Իսրայելի վրա իր տարածքից՝ օգտագործելով հեռահար բալիստիկ հրթիռներ, թևավոր հրթիռներ կամ անօդաչու թռչող սարքեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Իսրայելցի պաշտոնյաները Axios-ին հայտնել են, որ եթե Իրանն իր տարածքից հարձակվի, դա կհանգեցնի Իսրայելի վճռական արձագանքին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր