ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +17 °C ... +34 °C Վաղը`+32 °C
Երկրաշարժի պատճառով Նյու Յորքի օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը
21:18, 05.04.2024 | mamul.am
5359 | 0

Նյու Յորքի «Ջոն Քենեդու» և «Նյուարք Լիբերթի» օդանավակայանների աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է տեղի ունեցած երկրաշարժի պատճառով։ Այս մասին ուրբաթ՝ ապրիլի 5-ին, ասել է Նյու Յորք նահանգի նահանգապետ Քեթի Հոչուլը։
Քաղաքական գործիչը հարևան Նյու Ջերսի նահանգում տեղի ունեցած` 4,8 մագնիտուդով երկրաշարժն անվանել է վերջին հարյուրամյակի ամենախոշոր երկրաշարժն Արևելյան ափին։ Նա ընդգծել է, որ իշխանությունները դեռ չեն հայտնաբերել «մարդկանց կյանքին սպառնացող» իրավիճակներ, սակայն հետաքննությունը շարունակվում է։
ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը հայտնել է, որ երկրաշարժը կարող է ազդել նաև Նյու Ջերսիի, Ֆիլադելֆիայի և Բալթիմորի օդային նավահանգիստների շահագործման վրա։
Գերատեսչության ներկայացուցիչը վստահեցրել է, որ միջոցներ կձեռնարկվեն օդանավակայանների և օդային ենթակառուցվածքների աշխատանքը սովորական ռեժիմով արագ վերսկսելու համար։
Ավելի վաղ ամերիկացիներին հանգստացրել են՝ ԱՄՆ-ի գլխավոր խորհրդանիշը՝ Ազատության արձանը, ցնցումներից չի տուժել։ Նյու Յորքի քաղաքային զբոսայգիների վարչությունը հայտնել է, որ հուշարձանը մնացել է անվնաս:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր