ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+30 °C
ՀՀ պատվիրակությունը Բրյուսելում հայտնել է, որ Ադրբեջանը մեծաքանակ սպառազինություն է ձեռքբերում. Politico
23:00, 05.04.2024 | mamul.am
3254 | 0

Բրյուսելում կայացած հանդիպումից առաջ հայկական պատվիրակությունը եվրոպացի և ամերիկացի դիվանագետներին է փոխանցել փաստաթղթեր, որոնք վկայում են Իսրայելից և Պակիստանից դեպի Ադրբեջան սպառազինությունների լայնածավալ մատակարարումների մասին, հայտնում է Politico-ն:

Կայքը նշում է, որ իրենց հաջողվել է ծանոթանալ այդ թղթերին, որոնցով հայկական կողմը հայտնում է, որ այս տարվա սկզբից Ադրբեջանը միջինում օրական ստանում է սպառազինության մեկ խմբաքանակ: Հայաստանը նաև ներկայացրել է, որ սեպտեմբերին Ադրբեջանը ռազմական գործողություն է սկսել Լեռնային Ղարաբաղը գրավելու համար, ինչը հանգեցրել է 100 000 հայերի զանգվածային բռնագաղթի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր