ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+30 °C
Ուրալ գետի մակարդակը մեկ օրում բարձրացել է 81 սմ-ով
10:30, 10.04.2024 | mamul.am
2942 | 0

Օրենբուրգի Ուրալ գետի ջրի մակարդակը մեկ օրում բարձրացել է 81 սանտիմետրով՝ հասնելով 978 սանտիմետրի։ Այս մասին հայտնել է Օրենբուրգի քաղաքապետարանը՝ Telegram-ի ալիքում:

Ջուրը շարունակում է հասնել կրիտիկական մակարդակի։ Վտանգավոր է համարվում 930 սմ-ը, որը գերազանցվել է նախորդ գիշեր։

Հիդրոլոգները կանխատեսում են առաջիկա օրերին գետի մակարդակի բարձրացում ևս 30-70 սանտիմետրով։

Ուրալ գետի մակարդակը մեկ օրում բարձրացել է 81 սմ-ով
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր