ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +18 °C Վաղը`+24 °C
Ծերենցի փողոցում կեղտաջրերը ողողել են 10-ից ավելի տներ
17:00, 11.04.2024 | mamul.am
1641 | 0

Այսօր՝ ապրիլի 11-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Մալաթի-Սեբաստիա վարչական շրջանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ծերենցի փողոցում մի քանի դիտահորերի խցանման պատճառով կեղտաջրերը լցվել են մոտ 10-ից ավելի բնակիչների սեփական տները: ««Վեոլիա ջուր» զանգահարում ենք, ոչ մի դրական արձագանք: Թողնես միայն ասեն՝ վճարումները ժամանակին արեք, իսկ բոլորս կանոնավոր վճարումներն անում ենք: Հիմա էս կեղտաջրերը, որ ողողել են տները, ո՞վ է փոխհատուցելու մարդկանց վնասը: Էլ չենք ասում, որ փողոցում արդեն տիրում է գարշահոտություն ու հակասանիտարական վիճակ»,- նշել են բնակիչները: Մանրամասները՝ սկզբանղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր