ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Բաքվի իրական նպատակը Հայաստանի կենսական կոմունիկացիաների խաթարումն է»․ Վարդան Ոսկանյան
10:30, 12.04.2024 | mamul.am
1302 | 0

Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․«Քանի որ ակնհայտ է, որ գոյություն չունի և ոչ մի իրական սահմանազատման և սահմանագծման գործընթաց, ապա պարզ է, որ Բաղանիս-Ոսկեպար-Կիրանց-Բերքաբեր հատվածում Բաքվի բարբարոսական վարչախմբի իրական նպատակը Հայաստանի կենսական կոմունիկացիաների խաթարումն է և մեր պետության անվտանգության համար խնդիրների ստեղծումը։

Հակառակ պարագայում՝ օրինաչափ և տրամաբանական կլիներ գործընթացը սկսել, դիցուք, Հայաստան-Վրաստան-արհեստածին Ադրբեջան սահմանագծերի հատման կետից։

Հետևաբար Բաքվի բարբարոսական վարչախմբի անթաքույց նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ Հայաստանն աստիճանաբար որևէ կենսունակությունից զրկելը և իր համար վատագույն դեպքում հայկական ազգագրական ռեզերվացիայի վերածելը։

Լուսանկարում Openstreetmap քարտեզի համապատասխան հատվածն է, որտեղ նշված են մեր և թշնամու դե ֆակտո վերահսկողության տակ գտնվող տարածքները Հայաստան-արհեստածին Ադրբեջան սահմանագծի ծայր հյուսիսային հատվածում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր