ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +17 °C ... +27 °C Վաղը`+30 °C
«Հայերի պետությունն ու հողը բռնազավթեցին, այժմ էլ ունեցվածքն են յուրացնում»․ Նարինե Դիլբարյան
11:06, 12.04.2024 | mamul.am
1838 | 0

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․«Ադրբեջանն արդեն իրավական հիմքեր է ստեղծում ցեղասպանությունից վերապրած Արցախի մեր հայրենակիցների գույքը և սեփականությունը բռնագանձելու․ հայերի պետությունն ու հողը բռնազավթեցին, այժմ էլ ունեցվածքն են իրենց օրենք կոչվածով յուրացնում, ցեղասպանության հետևողական շարունակում։ Մինչև հոկտեմբեր ժամանակ են տվել, թե իբրև Արցախի հայ բնակչությունից ով վերադարձավ, այսինքն՝ ընդունեց ադրբեջանի քաղաքացիություն, իր ունեցվածքին թույլ կտան առերևույթ տեր կանգնել, չեկան, յուրացնում են՝ հատկացնում ադրբեջանցի վերաբնակներին։ Իսկ Հայաստանը պետական մակարդակով լռում է՝ հրահրելով իրական, թե պատմական Հայաստան կեղծ խոսույթը, քեռին կոնֆետ տվել է Փաշինյանին, թե չի տվել, զուգընկեր, պլատոնական սեր և նման զառանցագին պնդումներ։ Ինչո՞ւ է լռում ՀՀ ԱԳՆ-ն, մենք պետք է պաշտոնապես բոլոր միջազգային ատյաններում՝ ԵԽԽՎ, ԵԱՀԿ, ԵՄ, ՄԱԿ, ՄԻԵԴ․․․, իրավական և քաղաքական հարց բարձրացնենք՝ ամրագրելու Ադրբեջանի կողմից ցեղասպանությանը հետևող բացարձակ ապօրինի նոր քայլերի մասին։ Ճնշում և ամբաստանում են Արցախի Հանրապետության վտարանդի պաշտոնյաներին, նրանց համարում նիկոլյան իշխանության սպառնալիք, իսկ իրենք ոչինչ չեն անում, հոգևորականներին մեղադրում են պատարագի փոխարեն շոուներ անելու համար, բայց իրենք են խորհրդարանական ու կառավարական նիստերի փոխարեն շոու-ցուցքեր անում, որտեղ ամեն ինչ մասին կխոսեն՝ բացի կենսական անհրաժեշտից, պետական անվտանգությունից, անգամ Հայկ Նահապետին ու Խորենացուն հանգիստ չեն տալիս, աղմուկ-աղաղակ, որի ձայների ներքո շարունակվում է պետության կազմաքանդումը, ՀՀ քաղաքացու իրավունքների ոտնահարումը․․․․

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր