ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+29 °C
«Ասում են՝ «սահման չկա», սակայն զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար»․ Կարեն Վրթանեսյան
13:00, 12.04.2024 | mamul.am
1611 | 0

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլաթուրքական անվտանգության ծառայության (նախկին ԱԱԾ) հաղորդագրությունից իմանում ենք, որ ՀՀ ժամկետային զինծառայողի նկատմամբ քրգործ են հարուցել ադրբեջանցի սահմանապահի վրա կրակելու և նրան վիրավորելու մեղադրանքով։
Ընդ որում մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար։
Եւ այսքանից հետո շատերը համառորեն շարունակում են նիկոլաթուրքական վարչակարգն ընկալել՝ որպես հայկական իշխանություն»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր