ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+29 °C
«Մալյանը դատապարտվեց միակ ապացույցի՝ լայվի հիման վրա, որն էլ մոնտաժված է եղել»․ Լիկա Թումանյան
14:48, 12.04.2024 | mamul.am
1739 | 0

Լրագրող Լիկա Թումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նարեկ Մալյան. դատապարտվեց 1 տարի ազատազրկման։ Լայվի համար։ Ընդ որում՝ միակ ապացույցի հիման վրա, որն էլ մոնտաժված է եղել։ Իրավական լեզվով դա կոչվում է անթուլատրելի ապացույց։ Եվ սա նախաքննության ընթացքում բնավ միակ խախտումը չէր։
Նարեկը նախորդ օրը շատ կարևոր նկատառում էր արել. այդ բոլոր խախտումների ու ապօրինությունների պատասխանատուն՝ մինչև վճիռը կայացնելը, դատախազությունն է։ Վճիռը կայացնելուց հետո ողջ պատասխանատվությունը ստանձնում է դատավորը։ Այս դեպքում՝ Սուսաննա Գզոգյանը։
Պաշտպան Ռուբեն Մելիքյանը դիպուկ ձևակերպեց. սա ոչ թե Մալյանի դատավիճն էր, այլ դատավորի»։

Աղբյուրը` Լիկա Թումանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր