ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +8 °C ... +21 °C Վաղը`+22 °C
«Հայկական տարածքներն են ադրբեջանական տիրապետության տակ և ոչ՝ հակառակը»․ Մեսրոպ Առաքելյան
15:00, 12.04.2024 | mamul.am
1860 | 0

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում քարտեզ է հրապարակել՝ կից գրառմամաբ․ «Սա Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքում ներկայացված Տավուշի մարզի քարտեզն է։
Քարտեզում սև կետերով նշել եմ այն 4 գյուղերի տեղակայումը, որոնք իշխանությունները համարում են ադրբեջանական տարածք։
Քարտեզից ակնհայտ է, որ հայկական բազմաթիվ տարածքներ են տարիներ շարունակ գտնվում ադրբեջանական ժամանակավոր տիրապետության տակ և ոչ թե հակառակը։
Նամակով դիմել եմ կառավարությանը՝ իմանալու՝ արդյո՞ք Հայաստանի Հանրապետության տիրապետության ներքո կան տարածքներ, որոնք գտնվում են մարզի պաշտոնական քարտեզից դուրս հատվածներում և հաստատելու, որ իմ կողմից նշված սև կետերով տարածքները Ադրբեջանի կողմից պահանջվող 4 գյուղերն են։
Ի դեպ, նույն սահմաններով քարտեզ տեղեկայված է ՏԿԵՆ նախարարության ենթակա Ճանապարհային դեպարտամենտի կայքում»։

Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքում ներկայացված Տավուշի մարզի քարտեզն է
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր