ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+29 °C
«Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հարցում ինտրիգ չկա, տեխնիկական հարցեր են քննարկվում». Հակոբյան
16:00, 12.04.2024 | mamul.am
2257 | 1

Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հետ կապված ինտրիգ պետք չէ փնտրել, ոչ մի խնդիր չկա, տեխնիկական հարցերն են քննարկվում։ Այս մասին 24 TV-ի հետ զրույցում նշել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով մայիսի 7-ին նախատեսված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը մասնակցելու՝ ՀՀ-ի կողմից դեռևս որոշում չհայտնելու հանգամանքին։

Անդրադառնալով մայիսին ԵԱՏՄ գագաթնաժողովին ՀՀ մասնակցության մասին հարցին, թե հնարավո՞ր է Հայաստանը չմասնակցի, քանի որ դեռևս դիրքորոշում չի ներկայացվել՝ պատգամավորը նշել է, որ կարծում է՝ ԵԱՏՄ գագաթնաժողովին պետք է մասնակցենք, քանի որ տնտեսական միության շրջանակում Հայաստանի գործունեությունը բավականին էֆեկտիվ է, պետք է առաջ շարժվել նույն էֆեկտիվությամբ։ «Հայաստանը Ռուսաստանի հետ կտրուկ քայլերի գնալու մտադրություն չունի»,-ավելացրել է Հակոբյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր