ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+23 °C
Դանակահարություն` Արթիկում. կասկածյալը բացատրել է, որ տուժողը նեղացրել է իր մորը
18:30, 12.04.2024 | mamul.am
2678 | 0

Ապրիլի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արթիկ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը դանակահարված վիճակում «Արթիկ» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացի, հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Հիվանդանոցում պարզվել է, որ «մարմնի տարբեր հատվածներում արյունահոսող վերքեր և ալկոհոլային հարբածություն» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Շիրակի մարզի գյուղերից մեկի բնակիչ 46-ամյա Արմենակ Գ.-ն:
Մինչ վիրահատարան կտեղափոխեին վիրավորին, նա բժիշկներին հայտնել է, որ վնասվածքներն ստացել է վայր ընկնելու հետևանքով, սակայն ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացել, որ տեղի է ունեցել դանակահարություն:

Ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ Արմենակ Գ.-ին դանակով հարվածել և մարմնական վնասվածքները պատճառել է Շիրակի մարզի բնակիչ 17-ամյա Արթուր Վ.-ն:

Իրավապահները Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցում հայտնաբերել են նրան ու առողջությանը ծանր վնաս պատճառելու կասկածանքով տեղափոխել ոստիկանության Արթիկի բաժին:

Արդեն տեղում նրան ենթարկել են անձնական խուզարկության և հայտնաբերել գաղտնի փականով դանակ, ու շեղբի հատվածում արնանման հետքերով ծալովի դանակ, ու ևս մեկ այլ դանակ:

Նրա մոտ հայտնաբերել են նաև պոլիէթիլենային տոպրակով փաթաթված դեղնականաչավուն բուսական զանգված և մեկ հատ կանաչ գույնի անհայտ ծագման դեղապատիճ:

Փաստերի ճնշման տակ Արթուր Վ.-ն հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 19:20-ի սահմաններում Արթիկ քաղաքի Շինարարների փողոցի շենքերից մեկում, քանի որ դանակահարվածը իր մորը նեղացրել է, և ինքը վիճաբանել է Արմենակ Գ-ի հետ, որի ժամանակ էլ ինքը դանակի հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին:

Ոստիկանները պարզել են նաև, թե դանակները Արթիկ քաղաքի որ խանութից է նա գնել:

Իսկ կասկածելի թմրանյութերի հետ կապված Արթուր Վ.-ն հայտնել է, որ այն քաղել է Արթիկ քաղաքի «Գոմեր» կոչվող տարածքում՝ վայրի աճած կանեփի չորացված ցողուններից և պահել է իր մոտ՝ անձամբ ծխելու միջոցով օգտագործելու համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր