ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+22 °C
Ադրբեջանը ՀՀ-ից փոխհատուցում է պահանջում «շրջակա միջավայրին հասցված վնասի համար»
20:48, 12.04.2024 | mamul.am
3247 | 0

Ադրբեջանը պահանջում է Հայաստանից «վերջ տալ Բեռնի կոնվենցիայի խախտումներին և փոխհատուցում վճարել շրջակա միջավայրին վնաս հասցնելու համար»։ Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Հիմնվելով ադրբեջանական տարածքների 30-ամյա օկուպացիայի ընթացքում Հայաստանի կողմից իրականացված բնապահպանական լայնածավալ ոչնչացման առկա առատ ապացույցների վրա՝ Ադրբեջանը 2023-ի հունվարի 18-ին առաջին արբիտրաժային գործընթաց է սկսել: 2024 թվականի ապրիլի 12-ին Հաագայի Խաղաղության պալատում տեղի է ունեցել Եվրոպայում վայրի կենդանական և բուսական աշխարհի և բնական միջավայրերի պահպանման Բեռնի կոնվենցիայի շրջանակներում միջպետական արբիտրաժի շրջանակներում Ադրբեջանի հայցի վերաբերյալ առաջին դատական նիստը»,-ասված է հակառակորդի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ըստ պաշտոնական Բաքվի՝ դա նախադեպ կստեղծի` որպես կարևոր քայլ բնապահպանական դատավարության առումով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր