ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +8 °C ... +21 °C Վաղը`+22 °C
Իրանը խոստանում է հարձակվել ԱՄՆ-ի վրա
21:24, 12.04.2024 | mamul.am
7923 | 0

Թեհրանն արաբական երկրների միջոցով Վաշինգթոնին հաղորդագրություն է փոխանցել, որ եթե ԱՄՆ-ն միջամտի Իսրայելի և Իրանի միջև հակամարտությանը, տարածաշրջանում ամերիկյան ուժերը հարձակման կենթարկվեն, հայտնում է Axios պորտալը՝ վկայակոչելով երեք ամերիկյան աղբյուրներ։

«Իրանն այս շաբաթվա սկզբին մի քանի արաբական երկրների միջոցով ուղերձ է փոխանցել Բայդենի վարչակազմին` եթե ԱՄՆ-ն միջամտի Իսրայելի և Իրանի միջև մարտերին, տարածաշրջանում ամերիկյան ուժերը հարձակման կենթարկվեն»,- ասվում է պորտալում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր CBS News-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, Վաշինգթոնն ակնկալում է, որ իրանական հարձակումն Իսրայելի դեմ տեղի կունենա ապրիլի 12-ին, ավելի քան 100 անօդաչու թռչող սարքեր և տասնյակ հրթիռներ կարող են օգտագործվել ռազմական թիրախների դեմ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր