ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+30 °C
Ճապոնիայի բնակչությունը ռեկորդային տեմպերով նվազում է
23:30, 12.04.2024 | mamul.am
4561 | 0

Ճապոնիայի բնակչությունը, առանց օտարերկրացիների, մեկ տարում կրճատվել է ռեկորդային 837 հազար մարդով կամ տարեկան կտրվածքով 0,69 տոկոսով՝ հասնելով 121,193 միլիոնի, հաղորդում է երկրի ներքին գործերի և կապի նախարարությունը։ Հաշվի առնելով օտարերկրացիներին՝ բնակչության թիվը նվազել է 595 հազար մարդով (0,48%)՝ հասնելով 124,352 միլիոնի, ցուցանիշը նվազել է արդեն 13-րդ տարին անընդմեջ։

Երկրի 75 տարեկան և ավելի բարձր տարիքի բնակիչների թիվն աճել է 713 հազարով՝ հասնելով 20,08 միլիոնի՝ առաջին անգամ գերազանցելով 20 միլիոնը, իսկ 0-14 տարեկան բնակիչների թիվը նվազել է 329 հազարով՝ հասնելով մոտավորապես 14,17 միլիոնի։

Ռեկորդային է դարձել նաև տարեցների տեսակարար կշիռը, որը կազմել է 16,1%, իսկ մինչև 15 տարեկան երեխաների տեսակարար կշիռը հասել է 11,4%-ի և հասել պատմական նոր նվազագույնի։

Ճապոնիայի 47 պրեֆեկտուրաներից միայն մեկում է գրանցվել բնակչության աճ՝ Տոկիոյում, որտեղ բնակիչների թիվն ավելացել է երկրորդ տարին անընդմեջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր