ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+29 °C
Անթալիայում ավելի քան 180 մարդ մնացել է բարձրության վրա ճոպանուղու վթարից հետո
00:18, 13.04.2024 | mamul.am
2997 | 0

Թուրքիայի Անթալիա հանգստավայրի ճոպանուղու վրա տեղի ունեցած վթարի հետևանքով 184 մարդ մնում է բարձրության վրա, մեկը մահացել է։ Այս մասին Sözcü հեռուստաալիքին ասել է քաղաքի քաղաքապետ Մուհիթին Բյոջեքը։

«Մենք ճգնաժամային շտաբ ենք կազմակերպել։ Ճոպանուղու 25 խցիկներում մնացել է 184 մարդ»,- ասել է քաղաքապետը։

Բյոչեքի խոսքով՝ խցիկներից մարդկանց տարհանելու են ուղղաթիռներով, որոնք այս պահին Այդըն, Բուրսա և Բալըքեսիր նահանգներից ուղղություն են վերցրել դեպի Անթալիա։

Դեպքի վայրից հրապարակված տեսանյութերից երևում է, որ ճոպանուղու խցիկը ժայռին բախվելուց խիստ դեֆորմացվել է, իսկ ապակիները կոտրվել են։ Տեսանյութում փրկարարներն օգնում են վիրավորներին, մեկ մարդ անշարժ պառկած է. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ 7 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 2 երեխա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր