ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Հնդկաստանում կցուցադրվի «Նռան գույնը» ֆիլմը
03:18, 13.04.2024 | mamul.am
1343 | 0

Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների կապակցությամբ Հնդկաստանում ՀՀ դեսպանության և Հնդկաստանի Մեդիա և զվարճանքի արդյունաբերության միջազգային պալատի (ICMEI) համագործակցությամբ, ս.թ. ապրիլի 19-ին Նոիդայում կցուցադրվի «Նռան գույնը» ֆիլմը: Այս մասին հայտնում են Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից:

«Սիրով հրավիրում ենք բոլոր ցանկացողներին, մասնավորապես՝ հայ համայնքի հարգարժան ներկայացուցիչներին, մասնակից դառնալու միջոցառմանը. հասցեն և ժամն՝ ըստ ներկայացված պաստառի»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր