ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
«Սա է Փաշինյանի ներկայացրած իրական Հայաստանը»․ Արմենուհի Վարդանյան
16:30, 13.04.2024 | mamul.am
2920 | 0

Լրագրող Արմենուհի Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին տարիներին շարունակաբար և հաճախակի առնչվում եմ պետական տարբեր կառույցների հետ... Գրեթե չեմ հիշում դեպք, երբ ինչ-որ բան ստացվի առանց քաշքշուկների: Ու երբ ամե՛ն օր, ամե՛ն օր բախվում ես նույն բարդակին, անձամբ ինձ համար ամեն ինչ պարզ էր դեռ վաղուց, 2018-ի իրադարձություններից կարճ ժամանակ անց: Որովհետև երբ շղթայաբար, տարբեր ոլորտներում ոչ թե կոնկրետ աշխատանք է, այլ իմիտացիա, հասկանալի է, որ ոչ մի լավ տեղ չենք գնալու, որ շարունակաբար տապալվելու և կորցնելու ենք: Ու եթե պետական կառավարման համակարագը դեռ դիմակայում է, ստորին օղակներում առանձին հմուտ մասնագետ կադրերի շնորհիվ է, ովքեր փորձում են ինչ-որ կերպ հակակշռել իներցիոն տապալումներին:
Այսօրվա միջադեպը հերթական օրինակն է, ցավոք ողբերգական ելքով: Զոհեր և վիրավորներ բանակում, որովհետև նույն փնթի ու անպատասխանատու կառավարման հետ գործ ունենք: Նույնը երկրի արտաքին քաղաքական հարցերում՝ թափթփված, երկակի, ողորմելի ու թշվառ...
Նույնը՝ երկրի ներսում:
Մտեք հիվանդանոցներ, դպրոցներ, գործից անտեղյակ գործավարուհիներով հագեցած նախարարություններ... Տեսեք ինչ քաշքշուկի մեջ են արցախահայերը... Ամբողջ համակարգն է նույն վիճակում:
Սա է Փաշինյանի ներկայացրած իրական Հայաստանը, որտեղ ապրելն ու աշխատելը դարձել է իսկական փորձություն»։

«Զոհեր և վիրավորներ բանակում»․ Արմենուհի Վարդանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր