ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+22 °C
«Դուք ստորագրել եք ԼՂ կապիտուլյացիան». Ալեքսանյանը՝ ՀՅԴ-ին, ՀՀԿ-ին ու «Հայաստան»-ին
12:24, 16.04.2024 | mamul.am
2568 | 1

«Չեմ կարող չհամաձայնել պարոն Խաչատրյանի հետ, այո՛, եզդիները հայերի հետ ուս ուսի կանգնած պայքարել են ԼՂ ազատության ու անկախության համար, իսկ կոնկրետ երկու խմբակցություններից ու դրանց սատարող սատելիտներից կազմված կապիտուլյացիոն կոալիցիան ստորագրել է ԼՂ-ն լուծարելու մասին փաստաթուղթն ու հրամանագիրը»,- ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթին: «Այսուհետ շրջանառության մեջ եմ դնում թեզը, որ դուք՝ ՀՅԴ-ն, Քոչարյանի ղեկավարած կուսակցությունը, ՀՀԿ-ն և դրանց սատելիտները փաստացի հանդիսացել եք ԼՂ կապիտուլյացիոն կոալիցիա, դուք ստորագրել եք ԼՂ կապիտուլյացիան»,- հավելեց ՔՊ-ականը:

Հիշեցնենք՝ Խաչատրյանն ավելի վաղ հայտարարել էր, որ եզդի ժողովուրդը հայ ժողվրդի հետ ուս ուսի տված կռվել է ոչ միայն Առաջին Հանրապետության օրերին, այլև Արցախյան առաջին, Ապրիլյան ու 44-օրյա պատերազմներին:

Հիշեցնենք նաև՝ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծն է: Առաջարկվում է օգոստոսի 3-ը հայտարարել Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր