ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+27 °C
Արդյո՞ք Կոնդն արժեք ունի. ցուցադրություն` նվիրված Կոնդին
23:48, 17.04.2024 | mamul.am
1745 | 0

Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվել է ցուցահանդես, որը նվիրված է Կոնդ թաղամասին:

Ցուցադրություն` նվիրված Կոնդին

Այս ցուցադրությունը Կոնդ թաղամասի՝ մեկ տարվա բազմամասնագիտական ուսումնասիրության արդյունքն է: Այս ցուցադրությամբ փորձ է արվում պատասխանել արդյո՞ք Կոնդն արժեք ունի հարցին, և եթե ունի, ապա ո՞րն է դա, և արդյո՞ք Երևանի պատմական կառուցապատումն ունի ապագա:
Ցուցադրություն` նվիրված Կոնդին

Ինչպես նշում են ցուցահանդեսի կազմակերպիչները, այս ցուցադրությամբ ցանկություն կա գրավել ինչպես հանրության լայն շրջանակի, այնպես էլ, հատկապես նրանց ուշադրությունը, որոնցից կախված է Երևանի ճակատագիրը։
Ցուցադրություն` նվիրված Կոնդին

«Կոնդ թաղամասի ճակատագրի մասին որոշումը կարող է շրջադարձային լինել Հայաստանի քաղաքաշինական ապագայի համար։ Կոնդ թաղամասի շենքերի քանդումը միայն մեկ բան կարող է նշանակել՝ մենք համաձայն ենք, որ սա մեր պատմությունը չէ, և մենք պատրաստ ենք անխնա բաժանվել դրանից»,- նշում են կազմակերպիչները։
Ցուցադրություն` նվիրված Կոնդին
Ցուցադրություն` նվիրված Կոնդին

Ցուցահանդեսում ներկայացված են Հին Կոնդի լուսանկարներ, չափագրություններ, հատակագծեր, վերականգնման նախագծեր:
Ցուցադրություն` նվիրված Կոնդին

Ցուցադրությունը կգործի մինչև մայիսի 10-ը:
Ցուցադրություն` նվիրված Կոնդին

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր