ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Թուրքական ներկայությունն աճեց». Տիգրան Աբրահամյան
03:06, 19.04.2024 | mamul.am
3213 | 1

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ռուսական խաղաղապահ զորախմբի` Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումն ու ամրապնդումը մեր տարածաշրջանում:
Որքան էլ դրա հիմքում առաջին հերթին դիտարկում եմ ՀՀ իշխանության դիրքորոշումն` Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու և Արցախի հարցը օրակարգից հանելու վերաբերյալ, սակայն ակնհայտ է, որ սա իր ռեգիոնալ առաջնահերթությունների տեսակետից հակասում է նաև ՌԴ-ի շահերին:
Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում բերեց նրան, որ այլ գեոպոլիտիկ կենտրոններ, օգտագործելով իրադրային հնարավորությունները, ստեղծեցին իրավիճակ, որտեղ ՌԴ-ի ազդեցությունն սկսեց թուլանալ, իսկ ի հաշիվ դրան, թուրքական ներկայությունն ուղղակի և անուղղակի ձևով աճեց:
Ի՞նչ է լինում նման իրավիճակում. ճիշտ այնպես ինչպես մեզ հետ տեղի է ունեցել տարբեր շրջափուլերում` հայերս կոտորվեցինք, բռնի տեղահանվեցինք, հայրենիք կորցրեցինք, բայց նույնիսկ այս վիճակում դեռ ամբողջությամբ և խորությամբ չկա այն գիտակցումը, թե ինչ եղավ մեզ հետ:
Երեկվանից տարբեր ռուս քաղաքական գործիչներ իրավիճակը փրկելու համար հայտարարում են, թե խաղաղապահ առաքելությունն իր խնդիրները լուծեց և դրա համար է հեռանում:
Իհարկե, սա ազնիվ մոտեցում չէ, որովհետև անընդհատ շահարկվող 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը լրիվ այլ բան էր սահմանել և առաջին հերթին ռուս խաղաղապահների ներկայությամբ հայկական Արցախի գոյություն: Իսկ թե ինչու ՀՀ իշխանության հետ գործակցաբար դրված իրական խնդիրները չլուծվեցին, այստեղ ևս պատասխանատվության իրենց չափաբաժինն ունեն ՌԴ-ի այն գործիչներն ու կառույցները, ովքեր Հարավային Կովկասի ու հատկապես Հայաստանի հետ հարաբերություններով են զբաղվում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր