ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +13 °C ... +18 °C Վաղը`+24 °C
ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
18:00, 18.04.2024 | mamul.am
3176 | 1

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը բանաձև է հրապարակել Ռուսաստանի նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի ընտրությունը ոչ լեգիտիմ ճանաչելու մասին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը։

Բանաձևում ասվում է, որ Պուտինը նախագահի պաշտոնն ստանձնել է 2024 թվականին ընտրությունների արդյունքում, որոնք չեն եղել ազատ և արդար:

«2024 թվականի մարտի 17-ին Վլադիմիր Պուտինը հռչակվեց, այսպես կոչված, նախագահական ընտրությունների հաղթող, որոնք ի սկզբանե ազատ և ազնիվ չէին. Վլադիմիր Պուտինի ոչ մի իրական հակառակորդի թույլ չտվեցին առաջադրվել։ Ավելին, այդ ընտրությունների համար ընտրատեղամասերը բացվել են Ուկրաինայի ինքնիշխան տարածքում, որը ժամանակավորապես օկուպացվել է Ռուսաստանի կողմից, և Դնեստրի ձախ ափի մոլդովական վարչատարածքային միավորներում, ինչը ՄԱԿ-ի կանոնադրության և ինքնիշխանության սկզբունքի կոպտագույն խախտում է։

ԵԽԽՎ-ն չի ճանաչում Վլադիմիր Պուտինի լեգիտիմությունը և կոչ է անում Եվրոմիության պետություններին դադարեցնել բոլոր շփումները նրա հետ, բացառությամբ մարդասիրական նպատակների և խաղաղության ձգտման։

Վլադիմիր Պուտինի ռեժիմի ընթացքում Ռուսաստանը վերածվել է տոտալիտար պետության, որի գործելաոճը հիշեցնում է հանցավոր կազմակերպություն։ Վլադիմիր Պուտինի ռեժիմը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին և զբաղվում է Ռուսաստանում բնակվող ժողովուրդների նպատակային ոչնչացմամբ, որպեսզի երկիրը զրկվի էթնիկ բազմազանությունից: Պուտինի իշխանության տակ գտնվող երկիրը դե ֆակտո բռնապետություն է դարձել։

Քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու մահվան համար պատասխանատու է Ռուսաստանի ղեկավարությունը։ Վեհաժողովն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում պարոն Նավալնու ընտանիքին, համախոհներին և կողմնակիցներին»,- ասվում է բանաձևում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր