ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+33 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+34 °C
«Թույլ չտալ, որ կրկնվի Ուկրաինայի ճակատագիրը». Վրաստանի վարչապետի խոսքերը զայրացրել են ուկրաինական կողմին
20:48, 18.04.2024 | mamul.am
3797 | 0

Օտարերկրյա գործակալների մասին օրենքի նպատակն է` թույլ չտալ, որ Վրաստանում կրկնվի Ուկրաինայի ճակատագիրը, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Եթե ՀԿ-ները հասնեին այն ամենին, ինչն ակտիվորեն փորձում էին անել 2020-2022 թվականներին, այն է՝ փոխել իշխանությունը հեղափոխության միջոցով, ապա այսօր Վրաստանն ավելի վատ վիճակում կլիներ, քան Ուկրաինան... Եթե մենք չպաշտպանենք պետության ինքնիշխանությունը, մեզ հետ տեղի կունենա հենց այն, ինչ եղավ Ուկրաինայի հետ: Եվ այս դեպքում խաղաղությունն ու եվրոինտեգրումը կմնային անցյալում»,- ընդգծեց նա։

Սրան պատասխանել է Ուկրաինայի ԱԳՆ-ն՝ ասելով, որ Ուկրաինային նման ստորացուցիչ համատեքստում հիշատակելը վնասում է ուկրաինա-վրացական հարաբերություններին։ Նրանք նաև ընդգծել են, որ «ռուսականացումը», այլ ոչ թե առասպելական ուկրաինացումն է իրական սպառնալիք է Թբիլիսիի համար։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր