ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +11 °C ... +23 °C Վաղը`+24 °C
ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնության են եկել Ռաֆահում «Համաս»-ը ոչնչացնելու «ընդհանուր նպատակի շուրջ»
01:18, 19.04.2024 | mamul.am
2443 | 0

ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաները խորհրդակցություններ են անցկացրել Իրանի հարվածների, ինչպես նաև Գազայի հատվածի հարավում գտնվող պաղեստինյան Ռաֆահ քաղաքի վրա հրեական պետության կողմից ծրագրված ցամաքային գործողության վերաբերյալ: Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Ամերիկյան կողմից խորհրդակցություններին մասնակցել է ԱՄՆ-ի նախագահի` ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը, իսրայելական կողմը ներկայացրել են ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը և երկրի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցաչի Հանեգբին: Նրանք քննարկել են «Իրանի հարձակումը և Իսրայելի պաշտպանությունն ավելի ամրապնդելուն ուղղված հավաքական ջանքերը»։ Սալիվանը նաև տեղեկացրել է Իրանի դեմ սահմանված նոր պատժամիջոցների մասին։

Բացի այդ, ընդլայնված կազմով խորհրդակցություններ են անցկացվել Ռաֆահի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Կողմերը համաձայնության են եկել Ռաֆահում «Համաս»-ը ոչնչացնելու ընդհանուր նպատակի շուրջ»,- նշվում է փաստաթղթում։

Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները «անհանգստություն է հայտնել Ռաֆահում գործողությունների տարբեր սցենարների վերաբերյալ, և Իսրայելի ներկայացուցիչները համաձայնել են հաշվի առնել այդ նկատառումները և լրացուցիչ խորհրդակցություններ անցկացնել փորձագիտական ​​մակարդակով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր