ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +8 °C ... +21 °C Վաղը`+22 °C
«Առգրավումները շարունակական բնույթ են կրելու»․ քաղաքապետարանի աշխատակից
12:54, 19.04.2024 | mamul.am
1498 | 0

Այսօր Երևանի քաղաքապետարանը և ոստիկանությունը երևանայան մի շարք փողոցներում ստուգումներ են իրականացրել՝ արգելելու փողոցային առևտուրը, առգրավվել է դրսում վաճառվող ապրանքը։ Քաղաքապետարանի ներկայացուցիչը փողոցային առևտրով զբաղվող անձանց առաջարկում է աշխատել Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում կամ «աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկում՝ չընդունելով այն պատճառաբանությունը, թե այլ աշխատանք չկա։ «Քաղաքապետարանը բազմաթիվ անգամ զգուշացրել է,որ Երևանում արգելվում է փողոցային առևտուրը։ Միջոցառումները և առգրավումները շարունակական բնույթ են կրելու, ինչը անպայման արդյունք է տալու»,-ասում է քաղաքապետարանի աշխատակիցը։

«Առգրավումները շարունակական բնույթ են կրելու»․ քաղաքապետարանի աշխատակից
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր