ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+21 °C
«Ինքը միայն հիպնոսի ու մանիպուլյացիայի գուրու է, մնացածը ֆեյք է»․ Ա․ Հովասափյան
16:06, 19.04.2024 | mamul.am
1425 | 0

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․«Նիկոլն իր խոսույթում վերջին մի քանի ամիսներին անընդհատ շեշտում է՝ «մենք դպրոց սարքել չգիտենք», «մենք պետություն կառավարել չգիտենք», «մենք պատմություն գրել չգիտենք» և «չգիտնենք»-ների մի մեծ քարավան շարում է իրար կողք։ Ասեմ, որ էտ ամենը նա հենց այնպես չի ասում։ Փաստացի Նիկոլն անուղղակի ասում է, որ մենք չունենք դպրոց, չունենք պատմություն, չունենք պետություն, նա «չիմանալ» ասելով, նկատի ունի՝ «չունենք, չկա, չենք էլ ունեցել, միֆ է»։ Նա այս կերպ թուրքական օրակարգին «ֆորա» է տալիս՝ վերահաստատելով թուրքերի կողմից տարիներ շարունակ շրջանառվող այն պնդումը, թե «հայերը տարածաշրջանում եկվոր են»։
Սա պետական կազմաքանդման նիկոլական բանաձևն է, երբ փորձում է հանրային տիրաժավորման թեման դարձնել իր ցանկալի պնդումը, սկսում է, անհասկանալի, անհոդաբաշխ բացատրություններ ու պարզաբանումներ տալ մի երևույթի վերաբերյալ, որի մասին ինքը տարրական գիտելիքներ անգամ չունի։ Նույն տրամաբանությամբ նա փորձում է խաղալ «թույն գեոպոլիտիկ ստրատեգ», «լրջագույն տնտեսագետ», «բոմբ շինարար», «հմուտ գյուտարար» ու «դարի ուսուցիչ» (պետության մասին նրա քվազիդասախոսությունների մասին էլ չխոսեմ՝ ամբողջովին դատարկաբանություն), բայց ամբողջությամբ գլխիվայր է շուռ տվել ամենը։ Ինքը միայն մի բանի գուրու է՝ հիպնոսի ու մանիպուլյացիայի, վե՛րջ, մնացածը ֆեյք է։
Ես կասկած անգամ չունեմ, որ թուրքական և ադրբեջանական «պատմաբանների» կողմից Նոյի առասպելի ու Աստվածաշնչյան Արարատի մասին թեզերի քանդման մասին ֆիլմերն առաջիկայում Անդերասյան Ժաննան կներդնի դպրոցներում ու կփորձի, որպես «այլընտրանքային պատմություն» մատուցել․ Նիկոլն էլ իրեն բնորոշ ցինիկ ժպիտով կպնդի, թե «էդ ո՞վ է ասել, թե տապանն Արարատի վրա է իջել, տեսնող եղե՞լ է»։
Հա՛, մի բան էլ, որ էդքան ասում է «փոխզիջում, փոխզիջում», ասեմ, էլի բոլորիդ խաբում է․ «փոխզիջումն» ու «զիջումը» լրիվ այլ բաներ են, ինքը զիջող է, դիմացից զիջող չկա ու չեն էլ զիջի, քանի որ գիտեն, թե դիմացինն ով է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր