ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+21 °C
«Ադրբեջանը զորավարժություններ է կազմակերպել՝ ուղղված հակաօդային պաշտպանության իրականացմանը»․ Տաթևիկ Հայրապետյան
15:18, 19.04.2024 | mamul.am
1662 | 0

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․«Իրան-Իսրայել լարման ֆոնին, Ադրբեջանի ՊՆ-ն այսօր հաղորդագրություն է տարածել ռազմաօդային ուժերի և ռազմածովային ուժերի կողմից «Caspian Sky-2024» համատեղ մարտավարական զորավարժությունների կազմակերպման մասին՝ ուղղված հակաօդային պաշտպանության իրականացմանը։ «Ընդհանուր առմամբ մարտավարական զորավարժություններին ներգրավվել են մինչև 300 զինվորականներ, մարտական, պահակային, հրամանատարական և կառավարման նավեր, նավակներ, մարտական ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր։ Պլանի համաձայն, նավերը՝ ՀՕՊ անձնակազմի հետ միասին իրականացրել են գործողություններ՝ ուղղված Կասպից ծովի ադրբեջանական հատվածում ծովային էներգետիկ ենթակառուցվածքի հակաօդային պաշտպանության կազմակերպմանը, թշնամու երևակայական օբյեկտների ոչնչացմանը»,-նշված է հաղորդագրության մեջ։ Վստահ եմ, որ այս զորավարժությունները փոխկապակցված են Իրան-Իսրայել աճող լարվածության հետ։ Ադրբեջանն այն պետությունն է, որը ապահովել է Իսրայելի մուտքը Հարավային Կովկաս, ավելին՝ հնարավորություն տվել, որ Իսրայելը ռազմական ու հետախուզական ներկայություն ստանա հենց Իրանի հետ սահմանների երկայնքով»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր