ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+30 °C
Բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
16:00, 19.04.2024 | mamul.am
3839 | 0

Արդեն 1 ժամից ավելի է՝ Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղացիները պահանջում են, որպեսզի Կառավարությունը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և Արմավիրի մարզպետարանը պատասխան տան, թե ինչն է պատճառը, որ տևական ժամանակ է՝ գյուղն ունի ոռոգման ջրի խնդիր: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Մեր համբերության բաժակը լցվել է: Ստիպած ենք դիմում այս ծայրահեղ քայլին: Չգիտենք՝ որ կառույցին դիմենք. ում դիմում ենք մեր ականջներից լապշա են կախում ու հարցը չի լուծվում: Ոռոգման ջրի համար միշտ էլ կանոնավոր վճարումները կատարել ենք, հիմա ճանապարհը չենք բացելու այնքան ժամանակ, մինչև մեր հարցին հստակ պատասխան չտան»:
Այս պահին ոստիկանները բանակցություններ են վարում բողոքի ակցիայի մասնակիցների հետ, որ ճանապարհը բացեն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր