ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
22:06, 19.04.2024 | mamul.am
1977 | 0

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տեղի ունեցող պրոցեսները պարզապես չէին կարող ընթանալ այսպես լուռ ու առանց իրական դիմադրության: Պարզպես չէին կարող: Ով, ումից և ինչ ազդակի է սպասում՝ չգիտեմ, բայց այն ինչ տեղի է ունենում բնական չէ:
Դաժան անեկդոտ կա՝ մեկին ասում են, որ կնոջից բաժանվի: Հարցնում է, թե ինչու: Ասում են. «դե, դու որ տանից գնում ես, ձեր տուն այնքան մարդ ա գալիս ու հերթով մտնում մոտը, որ դռան մոտ մեծ հերթեր են գոյանում»: Լսում, լսում է, ասում. «բա էլ խի՞ բաժանվեմ, բաժանվեմ, որ գամ ես էլ ձեր պես հերթ կանգնե՞մ»:
Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել ու պատասխանատվություն ստանձնել:
«Վերցնենք, որ մենք հանձնե՞նք, խի՞ վերցնենք»:
Մի բան միանշանակ է՝ ոչ մի քաղաքական ուժ վերջին ընտրություններին ՉԻ մասնակցել «հանձնելու օրակարգով»: Ոչ մեկ լեգիտեմ չէ նման որոշումներ կայացնել:
Գնացեք նոր, արտահերթ ընտրությունների:
Կոնկրետ, իրական անելիքների ծրագրով:
Հնարավոր է, որ «Աստված տվողին է տալիս» թևավոր խոսքը գործի ու «տալը» լեգիտիմացվի»։

Աղբյուրը` Բաբկեն Պիպոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր