ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +21 °C Վաղը`+17 °C
«Էջմիածնում շները հարձակվել են կնոջ վրա»․ Օվսաննա Հովսեփյան
23:06, 19.04.2024 | mamul.am
2318 | 0

Երևանի ավագանու նախկին անդամ Օվսաննա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը. «Էջմիածնում ցավալի դեպք է եղել, շները ոհմակով հարձակվել են կնոջ վրա, ըստ մեկնաբանությունների՝ կնոջ թևն ամպուտացրել են (չգիտեմ ինչքանով է հավաստի)։
Դեպքը ցավալի է, չի քննարկվում։ Փողոցում թափառող շներ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ, դա նույնպես չի քննարկվում, դրա առաջին ոտքով-ձեռքով կողմնակիցը ես եմ ու մեր թիմի միջոցով տասնյակ հազարավոր շներ են փողոցից վերցվել, ստերջացվել ու տնավորվել, 200 շուն էլ պահում ենք կացարանում: Այսինքն մենք ամբողջ ուժով, ինչքան որ ներում են մեր ուժերը, աշխատում ենք շներին պակասեցնելու, ոչ թե ավելացնելու ուղղությամբ։
ԲԱՅՑ... կարդում եմ էդ գրառման տակի մեկնաբանությունները... Աստված ջան, ինչ դաժանագույն հասարակություն ենք մենք...
Ինչքան չարություն կա մեր ներսում հավաքական կուտակված, որ սպասում է նման առիթի, որ բերաններից դուրս ծորրրա...
Եթե մի հարձակման պատճառով բոլոր շներին սպանելու կոչ է հնչում, ուրեմն 13 տարեկան երեխուն բռնաբարած տաքսիստի ֆոնին էլ ես կոչ անեմ վերացնել բոլոր տաքսիստներին։
Վերջերս էլ արջն էր երիտասարդ տղա սպանել, 2 երեխա մնացին առանց հայր։ Եկեք բոլոր արջերին էլ գյուլլենք, վերացնենք։
Օձի խայթոցից մահվան դեպք լսեցի վերջերս։ Եկեք օձերին էլ դաժանաբար վերացնենք։
Նորից, «շնապաշտպանը պաշտպանում է շներին» ոճի պրովոկատորների համար հիշեցում, որ էդ բոլոր մեկնաբանություն գրողներով ամբողջ Հայաստանից հավաքվեք, իմ չափ շուն փողոցից պակասացրած չեք լինի։
Ուղղակի ամեն անգամ ավելի խորապես եմ ցավուշ, որ զարմանալի չի, որ էս օրի ենք ազգովի, անընդհատ ինքներս ագրեսիաների զոհ ենք դառնում թշնամու կողմից։ Երևի մեր ներսի հավաքական ագրեսիանի բումերանգն ա։ Ինչքան շատ ունենք մեր մեջ էդ ատելության էմոցիան, ինչքան շատ ենք հակված սպանդ անելու, արդարացնելու, ողջունելու։
Կարդում եմ ատելության քանակը մարդկանց ներսի, հասկանում եմ, թե ամեն ինչ ինչի ա սենց արդար։ Ինչ ցանում ենք, էն էլ հնձում ենք։
Հա ես կենդանապաշտպան եմ, ու չգաք պրիմիտիվ ծեծված «ձեր վրա հարձակվի նոր կիմանաք»-ը։ Իմ վրա ոհմակ հարձակվել ա, բայց ես դրանից աշխարհի բոլոր շներին չեմ ատել, բերանիցս թարախ չի ծորացել խոսքերի տեսքով ու իմ երեխեքին չեմ սովորացրել շներին ատել։
Հակառակը, սովորացրել եմ ոնց ճիշտ վարվել նման իրավիճակներում։
Երբ ենք մենք ազգովի մի քիչ ավելի բարիանալու, «մարդ» դերի մեջ մտնելու։ Կարողա էդ ժամանակ մեր ճակատագիրը սկսի բացվել։
Չգիտեմ, իրոք ցավում եմ, իմ երկիրն ա, իմ ազգն ա, իմ հասարակությունն ա, ու ես չգիտեմ՝ էլ ո՞նց էս կարևոր բաները տեղ հասցնեմ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր