ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +17 °C ... +26 °C Վաղը`+29 °C
Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
09:30, 20.04.2024 | mamul.am
2857 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ արդեն պաշտոնապես հաստատվեց, որ Հայաստանի իշխանությունները սահմանազատման և սահմանագծման անվան տակ հերթական զիջմանն են գնալու Տավուշի հատվածում: Մեզ հետ զրույցում ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին ղեկավար Մովսես Հակոբյանը պնդում է՝ Տավուշի այս գյուղերի հանձնումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի արդյունք է:

- Պարո՛ն Հակոբյան, ծանո՞թ եք Տավուշում սահմանազատման մասով երեկ արված պաշտոնական հայտարարություններին, ինչպե՞ս դա կմեկնաբանեք, Ձեզ համար հասկանալի՞ է՝ ինչ է լինելու Տավուշում:

- Ես չեմ տեսել այդ հայտարարությունը: Ես հոգնել եմ. ամեն ինչ ասել եմ, հենց ձեր օրաթերթի հետ զրույցում մի քանի անգամ ասել եմ՝ նայեցե՛ք նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, էնտեղ ամեն ինչ գրված է, հերթով կատարվելու է:
- Այսինքն՝ Տավուշում կատարվո՞ղն էլ է բխում նոյեմբերի 9-ի փաստաթղթից:

- Այո՛, 2 տարի առաջ ինչ ասել եմ, ուժի մեջ է:

- Պարո՛ն Հակոբյան, բայց այդ եռակողմ հայտարարությունը միայն Արցախին էր վերաբերում, ՀՀ ինքնիշխան տարածքից զիջումների մասին խոսք չկա այնտեղ:
- Մենակ Արցախին չի վերաբերում, Հայաստանին, Ադրբեջանին ու Ռուսաստանին էլ է վերաբերում:

- Եռակողմ փաստաթղթի ո՞ր կետի համաձայն է Տավուշում զիջումներ արվում:

- 5-րդ կետի համաձայն»:

Մանրամասները՝ թերթի համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր