ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +12 °C ... +25 °C Վաղը`+28 °C
Երևանի դպրոցներից մեկում 14 տարեկան տղան օդաճնշիչ ատրճանակով կրակել է երեխաների վրա
11:30, 20.04.2024 | mamul.am
2317 | 0

Ապրիլի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ՆԳՆ տվյալներ են ստացվել, որ նույն օրը ժամը 13։00-ի սահմաններում Երևանի հիմնական դպրոցներից մեկում վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ 14-ամյա Վ․Տ-ն իր մոտ եղած պնևմատիկ ատրճանակով կրակել է նույն դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներ 15-ամյա Վ․ Գ-ի ճակատային հատվածին և 15-ամյա Ա․ Ա-ի որովայնին՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ.Տ-ն ծնողի հետ ներկայացել է բաժին և ներկայացրել «PM-X» գրառմամբ 4.5մմ տրամաչափի օդաճնշիչ ատրճանակը: Վ․Տ-ն սովորում է նույն դպրոցի 8-րդ դասարանում, իսկ Վ․ Գ-ն և Ա․ Ա-ն՝ 9-րդ դասարանում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր