ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +11 °C ... +25 °C Վաղը`+24 °C
Երուսաղեմի հայերը ոստիկաններին զգուշացրել են` Հայկական թաղամասի վրա հարձակում էն լինելու
17:54, 20.04.2024 | mamul.am
1042 | 0

Երուսաղեմի հայկական թաղամասի փրկության շարժումը նախազգուշացրել է իսրայելական ոստիկանությանը թաղամասի Կովերի այգու հատվածի վրա մոտալուտ հարձակման մասին: «Մենք տեղեկություն ենք ստացել հավաստի աղբյուրներից, որոնք վկայում են առաջիկա օրերին Կովերի պարտեզի վրա հնարավոր հարձակման մասին։ Մենք լրջորեն ենք վերաբերում այս տեղեկատվությանը մեր համայնքի անվտանգության և պաշտպանության համար»,- ասվում է X-ում շարժման հայտարարության մեջ: Ակտիվիստները նաև լրացուցիչ անվտանգության միջոցներ են ձեռնարկել:

Ապրիլի 3-ին հայտնի էր դարձել, որ մի խումբ հրեա ծայրահեղականներ՝ ավելի քան 20 իսրայելցի ոստիկանների ուղեկցությամբ, ներխուժել են Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» տարածք, որին հավակնում է իսրայելական Xana Capital ընկերությունը։ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանն Իսրայելի ոստիկանության գործողություններն անվանել էր «անօրինական» և Իսրայելի կառավարությունից պահանջել պատասխանատվության ենթարկել տեղի ունեցած իրադարձություններին մասնակից ոստիկաններին: 2023 թվականի հունիսին «Թաղամասի փրկության շարժման» համահիմնադիր Հակոբ Ջերնազյանը BBC-ի ռուսական ծառայությանը հայտնել էր, որ Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող հայկական թաղամասի մի մասը 99 տարով վարձակալության է տրվել «հրեական ծագումով ավստրալացի խորհրդավոր գործարարին՝ էլիտար զարգացման համար»: Նոյեմբերի 1-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հայտարարել էր գործարքը չեղարկելու մասին։ Դեկտեմբերի 28-ին մոտ 30 սադրիչ «Կովերի այգում» հարձակվել էր հայերի վրա, ինչի համար պատրիարքարանը մեղադրել էր «Xana Capital»-ի ղեկավարությանը։ 2024-ի փետրվարի 19-ին Երուսաղեմի հայ համայնքը հայց էր ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել պայմանագիրը։ Փետրվարի 18-ին Երուսաղեմի հայ համայնքը հայց էր ներկայացրել դատարան՝ անվավեր ճանաչելու Հայոց պատրիարքարանի և իսրայելական «Xana Capital» ընկերության միջև Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» հողամասի վարձակալության պայմանագիրը:

Աղբյուրը` SaveTheArQ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր