ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
Մեկնարկեց «Իմնեմնիմի» փոդքասթի 93-րդ թողարկումը
23:54, 20.04.2024 | mamul.am
1537 | 0

Մեկնարկեց «Իմնեմնիմի» փոդքասթի 93-րդ թողարկումը։

Քանի որ փոդքասթի հեղինակներ՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին դատարանը կալանավորել է հաղորդման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հասցեին հայհոյանք հնչեցնելու մեղադրանքով, ամեն չորեքշաբթի ու շաբաթ օրերին հասարակական, քաղաքական գործիչներ, լրագրողներ, փաստաբաններ հերթապահում են։

Այսօրվա հերթապահներն են լրագրող Արթուր Հայրապետյանը և ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը։ Հյուրերն են երգչուհի Շուշան Պետրոսյանը և քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։

«Արդեն 10 թողարկում տղաները գտվում են անազատության մեջ և մենք՝ նրանց աջակիցները, գաղափարակիցները, ընկերներն իրականցնում ենք հերթապահության որպեսզի նրանց ձայնը միշտ լինի լսելի»,- ասաց Նաիրա Կարապետյանը։

Մեկնարկեց «Իմնեմնիմի» փոդքասթի 93-րդ թողարկումը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր