ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Տավուշում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ժամանակավորապես փոխվել է Երևան-Թբիլիսի երթուղին
14:00, 21.04.2024 | mamul.am
4432 | 0

Տավուշում ստեղծված իրավիճակի պատճառով ժամանակավորապես փոխվել է Երևան-Թբիլիսի երթուղին, այս մասին «Արմենիա Սպուտնիկ»-ին հայտնել է ուղևորափոխադրող տրանսպորտային ընկերություններից մեկի ներկայացուցիչը։

Մեքենաները սովորաբար շարժվում են Երևանից Աբովյան-Սևան-Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան երթուղով, այնուհետև դուրս են գալիս դեպի Վրաստանի սահման՝ Բագրատաշեն գյուղի մոտ:

Սակայն այժմ ընկերությունը փոխել է ճանապարհը և ուղևորներին Վրաստան է տեղափոխում երկու այլընտրանքային ճանապարհներով՝ Վանաձորով և Ալավերդիով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր