ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+30 °C
«Բագրատ Սրբազանի ու Հայ Եկեղեցու դեմ նոր արշավ է սկսվել»․ Ռուբեն Մելիքյան
16:30, 21.04.2024 | mamul.am
2063 | 0

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բագրատ Սրբազանի ու Հայ Եկեղեցու դեմ սկսվել է պիտակավորման, զրպարտության ու վիրավորանքի նոր արշավ նիկոլական շրջանակների կողմից։ Արշավի «դեմքը» ոմն ժիրայր է՝ արմանբաբաջանյական կույտից։
Նախ, հարկ է սկսել նշված անձին քաղաքացիաիրավական պատասխանատվության կանչելու գործընթաց։ Սակայն, կարծում եմ, դրանով չպետք է սահմանափակվել։ Եթե նշված ժիրայրը աղանդավոր է, ապա նրա արարքները պետք է տեղավորել դավանանքի հիմքով թշնամանք հրահրելու քրեական հոդվածի ներքո։ Իսկ եթե իրեն համարում է Հայ Առաքելական Եկեղեցու դավանորդ, ապա կարծում եմ՝ ժամանակն է՝ գործադրել Հայ եկեղեցու կանոնական իրավունքով սահմանված գործիքակազմը, մասնավորապես՝ բանադրանքը կամ նզովքը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր