ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+22 °C
«Ինչ կարող են անել հասարակ քաղաքացիները այսօր և հաջորդ օրերին». Վարուժան Գեղամյան
03:18, 23.04.2024 | mamul.am
2144 | 0

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչ կարող են անել հասարակ քաղաքացիները այսօր և հաջորդ օրերին
Այս հարցը տանջում է մեր ժողովրդի մեծամասնությանը։
Կփորձեմ շատ կարճ պատասխանել։
Պետք է հիշել. ցանկացած քաղաքական գործիչ ու կազմակերպություն ուժ է ստանում ժողովրդից։ Ինչքան շատ ու կազմակերպված ժողովուրդ, այնքան շատ ուժ ու վճռականություն նոր ու հին քաղգործիչների մոտ։
Հետևաբար.
*Այսօր, վաղը, մյուս օրը և մինչև հաղթանակ պետք է խոսել, քննարկել, բարձրաձայնել անհամաձայնությունը կատարվողի հանդեպ։ Չպետք է մնալ անտարբեր ու հուսալքված։ Դա ոչ միայն նոր պարտությունների ճանապարհ է, դա նաև նպաստում է մեր երկրում բռնապետական ռեժիմ հաստատելուն։
*Պետք է ամեն օր ու անդադար քարոզել մեր շրջապատում։ Առանց հոգնելու բացատրել մեր եղբայրներին ու քույրերին, հանելու նրանց մոլորության միջից, որն այնքան ջանասիրաբար ու հետևողականորեն ստեղծում են դե-ֆակտո իշխանությունները։
*Հիասթափվելը, նեղանալը, նեղվելը ու թևաթափ լինելը բնական զգացողություններ են՝ հատուկ բոլորիս։ Բայց սրանք ամենահեշտն են հաղթահարելու համար, հետևաբար՝ պետք է մեզանից հեռու վանել դրանք։
*Տավուշը, Արարատն ու Սյունիքը դեռ չեն հանձնվել թշնամուն, քանի որ կա գիտակցում, որ դեռ դիմադրություն կա։ Մեր խնդիրն է այդ դիմադրությունը ոչ միայն պահպանել, այլև մեծացնել։ Դա բառիս բուն իմաստով կախված է այս տողերը կարդացող յուրաքանչյուր մարդուց։
*Կարդալ, տարածել, բացատրել, տեղեկացնել, բաժանորդագրվել ազգային մեդիային. սա պետք է լինի մեր ամենօրյա օրակարգի մի մասը անկախ եղանակից ու այլ՝ բազմաթիվ կարևոր ու անկարևոր հոգսերից։
Սրանք պարզ քայլեր են, որոնք պետք է անել անկախ նրանից, թե ով է առաջնորդում ազգային պայքարը։ Սրանք քայլեր են, որոնք մեր ձեռքերում են։ Սրանք քայլեր են, որոնք անհրաժեշտ են հաղթելու համար։ Տավուշցի 96-ամյա Լենա տատիկը այս ամենն անում է՝ հույսը դնելով մեզ վրա»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր