ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +17 °C ... +27 °C Վաղը`+29 °C
«Գովազդի տակ դնելով»`փորձում են Բագրատ Սրբազանին ներկայացնել` որպես ՌԴ հատուկ ծառայությունների գործակալ». Ռուբեն Մելիքյան
05:06, 23.04.2024 | mamul.am
2632 | 0

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարով․ «Պիղծ արարածները, «գովազդի տակ դնելով», փորձում են Բագրատ Սրբազանին ներկայացնել որպես ՌԴ հատուկ ծառայությունների գործակալ։
Զրպարտությունը հարգարժան մարդկանց արատավորելու դասական նիկոլական հնարք է։ Բազմաթիվ դեպքերում այն արդյունավետ է եղել, քանի որ հարգված մարդիկ մտածել են՝ «ո՞վ պիտի այդ հերյուրանքին հավատա», ու որոշել են գլուխ չդնել ու ձեն չհանել։
Իմ համոզմամբ՝ սա շատ սխալ մոտեցում է, քանի որ ոմանց, իսկ ժամանակի ընթացքում շատերի մոտ «նստվածք» է տալիս այն փաստը, որ եղավ մեղադրանք, բայց նորմալ հերքում չեղավ։
Վստահ եմ, որ պետք է անպայման դիմել օրենքով սահմանված մեխանիզմներին ու հրապարակավ ցույց տալ, որ այդ աբսուրդային մեղադրանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ զրպարտություն։
Ահա՛ այն ամենը, ինչ ես մտածում եմ այս ամենի մասին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
08:30, 30.05.2024
2433 | 0
դեպի վեր